Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգևատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Երկրի ղեկավարը պարգևը հանձնել է բարերարի որդիներ Միքայել ու Կարեն Վարդանյաններին՝ նշելով, որ Արցախում միշտ հիշում և բարձր են գնահատում Հրանտ Վարդանյանի հայրենանվեր գործունեությունը:
Բակո Սահակյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության համար փաստաբան Ռուբեն Մելիքյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալ: