«Գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են, որ Իրանը 3,67%-ով գերազանցել է ուրանի հարստացումը»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ հուլիսի 7-ից մտադիր են ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67% մակարդակից ավելի բարձր, և դա կանեն այն մակարդակով, որը հարկավոր են համարում:
Թեհրանի պնդմամբ՝ իր որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը:
Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից և համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները, տեղեկացնում է NEWS.am-ը: