Логотип

Ամերիկացիները Բաքվում քննարկել են Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի իրականացման հարցը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի վերաբերյալ ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպման մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը։

Բաքուն հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերը «անխոչընդոտ կապ կապահովեն» Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով։

News.am