Սահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծում է՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է կառավարության ծրագիրը։
«Քաղաքացիական պայմանագիրը խախտվել է։
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում կարմիր թելով անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությունը, Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը։
Խախտելով կառավարության ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական նախաձեռնությամբ միացել է Մինսկի խմբի լուծարման գործընթացին։ Սա «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային խոստումներից է, որն ամրագրվել էր կառավարության ծրագրում ու խախտվել է։
Իշխող ուժը դրժում է իր իշխանության գալու համար տրված խոստումները։
Իսկ կառավարության ծրագիրը թղթի կտոր չէ, այն առանցքային փաստաթուղթ է, ու պատահական չէ, որ սահմանադիրը Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն չտալը նախատեսում է որպես Ազգային ժողովի արձակման հիմք»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը։