Логотип

Հայաստանում Իրանի դեսպան․ Ոչ մի միջանցք չի լինի

Ոչ մի միջանցք չի լինելու, պարտադրանքով ոչինչ չի լինելու։ Այս մասին սեպտեմբերի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հավելել է, որ չկա ոչինչ, ինչը կարելի է անվանել «միջանցք»։ Դիվանագետը բացատրել է, որ դա ճանապարհ է։ «Խաղաղության համաձայնագրի տեքստում (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.), ինչպես նաև ստորագրված հռչակագրում (ԱՄՆ մասնակցությամբ – խմբ.) միջանցքի մասին որևէ հիշատակում չկա», – նշել է Սոբհանին։

Նա հավելել է, որ այցելել է ՀՀ Ազգային ժողով՝ միջխորհրդարանական համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Դեսպանը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարարի տեղակալը, ով ավելի վաղ այցելել էր Հայաստան, զբաղվում է միջխորհրդարանական համագործակցության հարցերով։ Դիվանագետը հայտնել է նաև, որ կողմերը նախատեսում են ստեղծել համատեղ հյուպատոսական հանձնաժողով։

News.am