Հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ–ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:
Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:
Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:
ՀԿԵ–ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ–ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար:
Դեպքի պատճառները տեխնիկական են: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո:
