Սեբաստիան Լեկորնուն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Ֆրանսուա Բայրուին, որը նախորդ՝ երկուշաբթի օրը, չստացավ պատգամավորների վստահության քվեն և ստիպեց նրան հրաժարական տալ, հաղորդում է BFMTV-ն։
2022 թվականից ի վեր Սեբաստիան Լըկորնյուն զբաղեցրել է զինված ուժերի և վետերանների նախարարի պաշտոնը։ Նախկինում նա եղել է արտասահմանյան տարածքների նախարար, տարածքային համայնքների նախարար և էկոլոգիական անցման հարցերով պետքարտուղար։
Մի քանի ժամ առաջ Ֆրանսուա Բայրուն հրաժարական էր տվել Էմանուել Մակրոնի հետ իր վերջին հանդիպման ժամանակ։
Այնուհետև նա մեկնել է Մատինյոն, որտեղ պետք է զբաղվեր ընթացիկ գործերով։
News.am