Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Տեղեկությունը հայտնում է Aravot.am–ը։
Մեկ ամիս առաջ կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում: Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:
«Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,– գրում է լրատվամիջոցը:
Sputnik Արմենիա