Բողոքի լայնածավալ ցույցերը կրկին համակել են Ֆրանսիան. քաղաքացիները դժգոհություն են հայտնում իշխանությունների տնտեսական քաղաքականությունից, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Փարիզում ցուցարարները դուրս են եկել Ազգի հրապարակ և այրել աղբը, մինչդեռ ոստիկանությունը փորձում է կանգնեցնել նրանց։ Մարսելի կենտրոնում մի քանի հարյուր մարդ աղբամաններով փակել է փողոցները։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Թուլուզի մոտ միջքաղաքային գնացքների երթևեկությունը փակվել է։
Կարգը պահպանելու համար տեղակայվել է մոտ 80,000 անվտանգության ուժ։ BFMTV-ն հայտնել է, որ ներքին հետախուզության տվյալներով՝ բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 100,000 մարդ։
«Հրապարակ»
