Քաղաքագետ․ Բազմաթիվ արցախցիներ պատրաստվում են անվերադարձ գաղթել Ռուսաստան

Բազմաթիվ արցախցիներ պատրաստվում են անվերադարձ գաղթել Ռուսաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, տեղեկացնում է News.am-ը:

Նա գրել է. «Հիմա պետք է հատուկ պետական կոմիտեների ստեղծվեին, նրանց խնդիրներով զբաղվեին, Ռուսաստանի հետ աշխատանք տանեին Արցախում անվտանգության ապահովման և բնակչության վերադարձի խնդիրներով։

Ինչ ենք տեսնում, պարտվողները միայն աթոռ պահելու մասին են մտածում։ Մենք գենոֆոնդը ենք անվերադարձ կորցնում, տարածքներ ենք կորցնում։

Ոնց է կարելի գնահատել այս ամենը։

Տեսնում ենք նախկին-ներկաների, թալանողների դիսկուրս, հասարության ստորին խավի ցածր բնազդների վրա խաղ։

Իսկական թալանը հիմա է տեղի ունենում - տարածքների, ազգային հարստության, գենոֆոնդի, անվտանգության կորուստներ ...

Այսքան ստոր արարածներ որտեղից են գտել ԻՄ ՔԱՅԼԸ լցնելու համար»։