Էդուարդ Շարմազանովն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ են արձակվել

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Էդուարդ Շարմազանովը դատարանից ազատ է արձակվել։

Ազատ է արձակվել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին: Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։ Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է»: