2020-12-09 10:09
Լրատվական գործակալություններ
0
Պետդեպարտամենտում հայտարարել են Ղարաբաղի հարցով Թուրքիային ուղղվող հարցերի մասին
ԱՄՆ-ի մոտ Լեռնային Ղարաբաղի հետ կապված շատ հարցեր են մնում Թուրքիային ուղղված։ Դեկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, գրում է Regnum-ը:
«Մենք չափազանց մտահոգված ենք և մտահոգություն ենք հայտնել Թուրքիայի դերի, օտարերկրյա զինյալների տեղափոխման, զենքի առաքման վերաբերյալ»,-նշել է Ռիքերը։
Ամերիկացի ներկայացուցիչը հավելել է, որ այդ խնդրահարույց պահերը Վաշինգտոնը շարունակում է քննարկել և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի հետ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը ։