ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները ժամանել են Երևան

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը ժամանել են Երևան:

Մեկ օր առաջ նրանք եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակները՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունը:

Ինքն՝ Ալիևն իր հերթին հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և որ նա չի հրավիրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքու, տեղեկացնում է News.am: