Էրբիլի միջնաբերդում հայկական մշակութային կենտրոն է բացվել

Իրաքյան Քուրդիստանում՝ Էրբիլի միջնաբերդում հայկական մշակութային կենտրոն է բացվել։ Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը։

«Էրբիլի միջնաբերդում տեղի ունեցավ հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարար Մոհամեդ Սայիդ Ալին, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուլյանը»,- ասված է հյուպատոսության էջում տեղադրված գրառման մեջ, տեղեկացնում է News.am։