Ի՞նչ են խոսել Արմեն Սարգսյանի հետ. ներկայացրեց Վանեցյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը, տեղեկացնում է News.am:

 

Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետևյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր լիազորությունների շրջանակներումհանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտռոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը:

Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաև ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ և անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ հայտարարություն:

Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»:

Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»: