462 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 259 007

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 462-ով և դարձել 259 007: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 235 մարդ (-117), կատարվել է 1 693 823 թեստավորում (+5 183), առողջացել են վարակվածներից 240 305-ը (+565): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 264 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 203, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։