2021-09-27 15:43
Լրատվական գործակալություններ
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր միջնորդություն է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Մենք առաջարկում ենք հարթակ, որը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում», - ասել է նա այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին էր փոխանցել հանդիպման առաջարկ: