2021-09-27 17:28
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան ջանք չի խնայի երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,-ասված է հաղորդագրությունում: