Ադրբեջանում փակվել է Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը

Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ներկայացուցչի` Բաքվում գտնվող գրասենյակը դադարեցրել է գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսային վարակն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին, ինչը լարվածություն է մտցրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում։