«Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով». երևանյան բուհերը հայտարարություններ են տարածել

Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԵՊՀ-ն։

«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,-նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: