ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և ազատ էին արձակել։

«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը. Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Գերասիմի վրա դա ունի զրո ազդեցություն` նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»,- գրել է փաստաբանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։