2022-05-17 13:14
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Պուտինը գիտի` ուր է տանում երկիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզված է, որ «ամեն ինչ լավ է լինելու»։ Ռուսաստանը կհաղթի և կհասնի իր բոլոր նպատակներին։
«Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, և մենք վստահ ենք, որ կհաղթենք, կհասնենք բոլոր նպատակներին»,-ասել է նա։
Նա նշել է, որ Պուտինը գիտի` ուր է տանում երկիրը։
«Ամբողջ երկիրը աջակցում է նրան։ Համոզված եմ, որ դուք աջակցում եք նրան, նրան աջակցում են երիտասարդները, նրան աջակցում են մեր երկրի բոլոր սերունդները»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է News.am-ը։