2022-09-23 16:42
Լրատվական գործակալություններ
Ալեքսանդր Ազարյանն ուներ առողջական խնդիրներ
Ալեքսանդր Ազարյանն ուներ առողջական խնդիրներ, անհրաժեշտ էր բուժում, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել, այլ պատճառ ինձ հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել։ ԲԴԽ-ն սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարած համարելու մասին։
«Փաստինֆո»