ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը, որը սահմանում է ԵՄ ներմուծման 7 միլիարդ եվրոյի նոր արգելքներ, ինչպես նաև արտահանման սահմանափակումներ: Պատժամիջոցները նաև «ռուսական բանակին և նրա մատակարարներին զրկում են լրացուցիչ հատուկ ապրանքներից և սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տարածքում պատերազմ մղելու համար»։

Մասնավորապես, այս փաթեթը պարունակում է հետևյալ կետերը՝

Արտահանման լրացուցիչ սահմանափակումներ՝ ուղղված ռազմական, արդյունաբերական և տեխնոլոգիական ապրանքների հասանելիության նվազեցմանը։

Ածխի արտահանման արգելքը, ներառյալ կոքսային ածուխը (որն օգտագործվում է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններում), ավիացիոն արդյունաբերության մեջ օգտագործվող տեխնիկական արտադրանքի և որոշ քիմիական նյութերի արգելք։

Հրազենի և այլ ապրանքների արտահանման արգելք։

Համաձայնեցվել են ներմուծման լրացուցիչ սահմանափակումներ՝ գրեթե 7 միլիարդ եվրոյի չափով։

Դրանք ներառում են պատրաստի արտադրանքի և պողպատից պատրաստված կիսաֆաբրիկատների, մեքենաների և սարքավորումների, պլաստմասի, տրանսպորտային միջոցների, տեքստիլի, կոշկեղենի, կաշվի, կերամիկայի ներմուծման արգելք։

Փաթեթը նշանավորում է ԵՄ-ի շրջանակներում ռուսական նավթի արտահանման վերաբերյալ G7-ի համաձայնագրի իրագործման սկիզբը։

Նոր փաթեթն արգելում է ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության որոշ պետական ​​ձեռնարկություններում։

Այն նաև արգելում է Ռուսաստանի ծովային ռեգիստրի հետ բոլոր գործարքները։

Կրիպտո ակտիվների գործող արգելքները ևս խստացվել են։

Փաթեթն ընդլայնում է ծառայությունների շրջանակը, որոնք այլևս չեն կարող տրամադրվել Ռուսաստանի կառավարությանը կամ Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձանց։

News.am