«ՔՊ»․ Հայաստանը դեռ սպասում է Ռուսաստանի արձագանքին

Հայաստանն իր ամբողջականության վերականգնման հարցով սպասում է Ռուսաստանի արձագանքին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք և շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Այո՛, կան որոշակի խնդիրներ։ Մենք արձանագրել ենք այդ խնդիրներն ու մեր գործընկերների հետ աշխատում ենք, և դեռևս սպասում ենք հստակ քայլերի ու գործողությունների, որոնք վերաբերում են մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»,– ասաց պատգամավորը։

Sputnik Արմենիա