Թուրքիայի ՊՆ ղեկավարը հերքել է Սիրիայում ԱՄՆ դիտակետին հարված հասցնելու մասին լուրերը

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի դիտակետին Թուրքիայի զինված ուժերի հարվածի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիայի ԶՈւ-ն, իբր, «Ճանկ-թուր» օդային գործողության շրջանակում հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ դիտակետին։

«Մեզ համար խոսք անգամ չի կարող լինել կոալիցիայի ուժերին կամ քաղաքացիական անձանց վնաս պատճառելու մասին։ Մենք միայն մեկ թիրախ ունենք, և դա ահաբեկիչներն են։ Որտեղ էլ որ լինի ահաբեկիչը, նա մեր թիրախն է», - ասել է Աքարը հեռուստաեթերում։

Թուրքիան նոյեմբերի 20 -ից օդային գործողություն է իրականացնում երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում էր Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսին հասցվող հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել ու չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը:

Sputnik Արմենիա