ՀՀ ԱԻՆ․ Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է»,– ասվում է հաղորդագրությունում:

Իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։