Տոկաև․ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում

Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում, մասնավորապես՝ գազի ոլորտը, սակայն Աստանան չի դրամատիզացնում իրավիճակը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, կան հարցեր, որոնք լրացուցիչ համաձայնեցում և նույնիսկ բանակցություններ են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք չենք դրամատիզացնում»,- ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

Տոկաևը հավելել է, որ այս մասին ինքն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ես հենց նոր ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նման հարցեր կան։ Դրանք պահանջում են քննարկումներ, բայց բացարձակապես առանց որև է դրամատիզացման։ Սրանք աշխատանքային հարցեր են: Եվ ես վստահ եմ, որ մենք կհասնենք համապատասխան պայմանավորվածությունների»,- ասել է Տոկաևը։

News.am