2022-12-28 11:38
Լրատվական գործակալություններ
Դեկտեմբերը հեռանում է առանց ձյան. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայւոթյունը։
Հաղորդագրության համաձայն` մինչև դեկտեմբերի 31-ը գիշերները և առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
Sputnik Արմենիա