Գարեգին Բ․ Այս ծանր իրավիճակում հրատապ է բանակի արդիականացումը

Հայաստանի ու Արցախի համար այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ ՀՀ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։

Նա ընդգծել է, որ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել Հայաստանին ու հայ ժողովրդին։

«Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ»,– նշել է վեհափառը։

Նա հույս է հայտնել, որ հայոց բանակը կվերագտնի փառքի իր ճանապարհը և կկարողանա հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

Sputnik Արմենիա