ԶԼՄ․ Իրանը տվյալներ ունի, որ քուրդ խմբավորումներն առնչություն ունեն Սպահանի հարվածների հետ

Քուրդ խմբավորումներն առնչություն ունեն Սպահանում Իրանի ՊՆ–ի օբյեկտներին հասցված անհաջող հարձակման հետ։ Տեղեկությունը հայտնում է «Nournews»–ը` հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրին։

Աղբյուրն ասել է, որ Իրաքյան Քրդստանում տեղակայված հակահեղափոխական կազմակերպությունների ներկայացուցիչները դետալներ են տեղափոխել Իրան, որոնցով հետագայում հավաքել են անօդաչուները։

Նշվում է, որ տեղափոխումն իրականացվել է Իրանի հյուսիսարևմտյան դժվարանցանելի լեռնային երթուղով։

Sputnik Արմենիա