Իրանի նավատորմի երեք նավակազմերի հրամայել են մտնել Պանամայի ջրանցք

Իրանի ՌԾՈւ-ի միանգամից երեք նավակազմ պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել օվկիանոս, տեղեկացրել է Իրանի Tasnim լրատվական գործակալությունը։

Հաղորդագրությունում նշվել է, որ Իրանի ՌԾՈւ-ի 89-րդ նավատորմիկը երկրի հարավարևելյան Չաբահար ծոցի Կոնարակ նավահանգստից կուղևորվի արդեն նավարկության դուրս եկած 86-րդ և 88-րդ նավատորմիկների հետևից։

86-րդ նավատորմիկի կամ 360-րդ նավատորմիղային միավորման կազմի մեջ են մտնում «Մակրան» ուղղաթիռակիրը և «Դանա» ականակիրը։ Նավատորմիկին հրամայված է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել և անցնել Պանամայի ջրանցքով։

88-րդ նավատորմիկի «Ալբորզ» ականակիրն արդեն սկսել է Ադենի ծոցի պարեկումը, որտեղ նրա պարտականությունների մեջ է մտնում առևտրանավերի պահպանությունը։ ՌԾՈւ-ի 89-րդ նավատորմիկի «Թոնբ» դեսանտային նավի և թիկունքի ապահովման «Բենդեր Աբաս» նավի վրա գործնական ուսուցում կստանան Նոուշեհրի Իմամ Հոմեյնիի անվան Ռազմածովային ակադեմիայի կուրսանտները։

News.am