Ավանեսյան․ Զորամասի կացարանում այրվածքներ ստացած զինծառայողների վիճակը բավարար է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից տուժած 3 զինծառայողի վիճակը բավարար է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այրվածքներով պացիենտները սովորաբար երկար բուժում են ստանում։ Անհրաժեշտ բուժօգնությունը նրանց տրամադրվում է։ Առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունը վերականգնելու համար՝ կիրականացվի։ Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բարեբախտաբար այդ փուլը հաղթահարել ենք»,- ասաց Ավանեսյանը։

Sputnik Արմենիա