ՌԴ վարչապետը նշել Է ԵԱՏՄ արտաքին համագործակցության նոր ուղղությունները

Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Նրա խոսքով ՝ միությունը արդյունավետ երկխոսություն է կառուցում առևտրային պայմանագրերի գծով գործընկերների հետ։ Ներկայումս շարունակվում են Իրանի, Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Պետությունների ղեկավարների որոշման մշակման նպատակով առաջիկայում պետք է կայանան Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ խորհրդակցությունների առաջին փուլերը:

Բացի այդ` ամրապնդվում է փոխգործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետ։

«Կարծում ենք, որ անհրաժեշտ է շարունակել և խորացնել մեր տնտեսական տարածաշրջանի երկու առաջատար կազմակերպությունների՝ ԵԱՏՄ–ի և ԱՊՀ-ի կապերը։ Այստեղ առանձնահատուկ դեր է խաղում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գործադիր մարմինների միջև փոխգործակցության միջոցառումների ծրագրի ստորագրումը», - հավելել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Ռուսաստանը, նրա խոսքով, անհրաժեշտ է համարում ապահովել միության դինամիկ զարգացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Միշուստինը նաև հայտարարել է 2023 թվականի հունիսին Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի անցկացման մտադրության մասին։

Sputnik Արմենիա