Փաշինյան․ ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը հասել է $4,6 մլրդ-ի

Չնայած լարվածությանը՝ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա ցուցադրել։ Այս մասին ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և միության պետությունների միջև ապրանքաշրջանառությունը 2022թ. հունվար-նոյեմբերին 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է ավելի քան 90 տոկոսով և կազմել 4,6 մլրդ դոլար։

«Ընդ որում՝ ներմուծումն ըստ ապրանքն արտադրող երկրի ավելացել է ավելի քան 50 տոկոսով»,- նշել է նա։

News.am