2023-02-24 12:35
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ քրգործով դատական նիստը հետաձգվեց։
Ներկա չէր Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ Նա դատարանին զգուշացրել էր, որ մինչև մարտի 15-ը չի կարող ներկայանալ։
Նախորդ նիստը կայացել է հունվարի 17-ին, որը նույնպես հետաձգվել էր, քանի որ Գասպարյանի փաստաբանները չէին հասցրել ծանոթանալ դատաքննության նյութերին։
Դատարանը հետաքրքրվեց նախկին ոստիկանապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից` արդյոք հասցրել են ծանոթանալ նյութերին, պաշտպանը դրական պատասխան տվեց։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին` ժամը 10։30-ին։ Նիստեր կլինեն նաև մարտի 28-ին` ժամը 10։30-ին, ապրիլի 4-ին` ժամը 10։30–ին։
Sputnik Արմենիա