Իրանի ԱԳՆ․ Ադրբեջանը մեզ հայտնել է` ռազմական հարձակման մտադրություն չունեն
Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն։ Ինչպես հայտնում է «Irna»-ն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին։
Նա ընդգծել է, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության հարցում զգայուն է և ուշադիր հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Քանանին վստահեցրել է` Իրանի սահմաններն անվտանգ են, և իրենք ապահովում են սեփական սահմանների անվտանգությունը:
Sputnik Արմենիա