Վստահ եմ` կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Ուղերձը նա հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից»,– շնորհավորական ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը:

Վերջում Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դա հնարավոր է, և ինքն իր համախոհների և աջակիցների հետ կսատարի նրան:

Sputnik Արմենիա