2023-09-13 14:09
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Խաղաղապահները էսկալացիան կանխելու համար են
ՌԴ խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել են էսկալացիան կանխելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ խաղաղապահները կանգնած են, որպեսզի հակամարտության գոտում, ավելի ճիշտ, ես կասեի` կարգավորման գոտում էսկալացիա տեղի չունենա։ Հենց դրա համար է ՌԴ-ն կատարում իր միջնորդական դերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են», - ասել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում թե՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են նկատվում։
Sputnik Արմենիա