Հարցում. Բայդենն ու Թրամփը 2024 թվականին նույն թվով ձայներ կհավաքեին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նոյեմբերին կայանալիք հիպոթետիկ ընտրություններում կստանան հավասար թվով ձայներ՝ 39%, ընդ որում, յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին չի կողմնորոշվում, թե ում օգտին քվեարկի, համաձայն Ipsos-ի հետ համատեղ անցկացված Reuters-ի հարցման:

«Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը 2024 թվականի նոյեմբերին կայանալիք հիպոթետիկ ընտրություններում կստանա ձայների հավասար քանակություն, ինչքան Դոնալդ Թրամփը: Երկուսն էլ կստանան ձայների 39%-ը, ընդ որում յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին չի կողմնորոշվում, թե ում օգտին քվեարկի»,- ցույց են տալիս հարցման արդյունքները:

Հարցման համաձայն՝ Բայդենը վտանգում է կորցնել անկախ ընտրողների ձայները, քանի որ անկախ ընտրողների 32%-ը կպաշտպաներ Թրամփին, իսկ միայն 30%-ը՝ Բայդենին։ Ընտրողների մեծ մասը մտահոգություն է հայտնել երկու թեկնածուների տարիքի, ինչպես նաև 2024 թվականին երկրի տնտեսության վատթարացման հավանականության վերաբերյալ։

«Հարցվածների 77 տոկոսը, այդ թվում դեմոկրատների 65 տոկոսը, ասել է, որ Բայդենը չափազանց ծեր է նախագահ լինելու համար, և միայն 39 տոկոսն է ասել, որ Բայդենը մտավոր բավականաչափ ուժեղ է նախագահ լինելու համար… Հարցվածների 56 տոկոսը կարծում է, որ Թրամփը չափազանց ծեր է այս պաշտոնի համար, իսկ 54%-ն ասել է, որ նա կհաղթահարի նախագահության դժվարությունները»,- նշում է գործակալությունը՝ վկայակոչելով հարցումը։

Reuters-ի հարցումը Ipsos-ի հետ համատեղ անցկացվել է առցանց՝ սեպտեմբերի 8-ից 14-ը 4413 չափահաս ամերիկացիների շրջանում: Սխալանքի չափը երկու տոկոսային կետ է:

News.am