2023-09-16 12:37
Լրատվական գործակալություններ
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 8 բուժառու է ուղեկցողների հետ միասին տեղափոխվել Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Sputnik Արմենիա