Սեպտեմբերի 16-ին Լաչինի միջանցքով 80 մարդ է տեղափոխվել Հայաստան
Սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով 80 մարդ է տեղափոխվել Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի Telegram ալիքից։
Նշվում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր:
«Խաղաղապահները կազմակերպել են այդ մարդկանց փոխադրումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, հետևել ադրբեջանական կողմից սահմանային հսկողության անցակետով նրանց անցմանը, օգնել են բարձել և տեղափոխել գույքը, ապահովել հարմարավետ ավտոբուսներով տեղաշարժվելու հնարավորությունը»,–ասվում է հրապարակման մեջ։
Sputnik Արմենիա