ԿԽՄԿ-ի հումանիտար օգնությունն արդեն Ստեփանակերտում է
Ակնա–Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ հումանիտար օգնությունն արդեն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում է։ Այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների Telegram ալիքը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ակնա-Ստեփանակերտ երթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Աղդամ (Ակնա)–Ստեփանակերտ երթուղով անցած ԿԽՄԿ հումանիտար օգնության առաջին մեքենաներն արդեն Ստեփանակերտում են։ Օգնությունը բեռնաթափում են ԿԽՄԿ պահեստում: Բեռի մեջմանկական տակդիրներ են, ներարկման համար նախատեսված հավաքածուներ և կաթիլային սարքեր։ Ներկայում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետով»,– ասված է հաղորդագրությունում։
Մարդասիրական օգնության մատակարարումը հնարավոր է եղել սկսել Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ։
Sputnik Արմենիա