ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. Պաշտոնական

ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

ԿԸՀ նախագահ Բահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:

Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:

Այնուհետև ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:

«Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)

«Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)

«Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)

«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 1889%)

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)

«Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Անճշտությունների չափը կազմել է 195:

Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս:

«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչև այսօր ժամը 18-ը և վաղը առավոտյան 9-ից մինչև 11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաև ԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաև այլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝

ՔՊ – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ

«Հանրապետություն». – 8 մանդատ

 «Հանրային ձայն» - 7 մանդատ