2023-09-18 17:18
Լրատվական գործակալություններ
Ոստիկանության՝ «Զվարթնոց»-ի գծային բաժնի պետին ձերբակալելու լուրը ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին և մաքսային մեկ աշխատակցին ձերբակալելու մասին լուրը ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է:
Նշենք, որ armLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին և մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են։ Աշխատակիցները քիչ առաջ նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։
News.am