Զսպեք Ադրբեջանին. Մայր աթոռի կոչը միջազգային կառույցներին

Մայր աթոռ Սուրբ էջմիածինը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել է Մայր աթոռը։

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ` հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը»,–նշված է հայտարարությունում։

Մայր աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում»։

Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։

Sputnik Արմենիա