ԱՄՆ Կոնգրեսի որոշ հանրապետականներ նոր խոսնակի օրոք Բայդենի իմփիչմենթը հնարավոր են համարում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշ հանրապետականներ կարծում են, որ նոր խոսնակ Մայք Ջոնսոնը (Լուիզիանա նահանգից հանրապետական) կարող է իմփիչմենթի ենթարկել նախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ սենատորներին հղումով։
«Կարծում եմ, որ Մայք Ջոնսոնն ավելի քան ուրախ կլինի քայլեր ձեռնարկել [Բայդենին իմփիչմենթի ենթարկելու համար], և նա կդիմի այդ քայլերին, միակ հարցն այն է, թե երբ», - ասել է պատգամավոր Էնդի Օգլսը (Թեննեսի նահանգից): Նույն տեսակետն է կիսում նաև Մարջորի Թեյլոր-Գրինը (Ջորջիա նահանգից), ով ավելի վաղ կոչ էր արել դիտարկել ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հնարավորությունը։ «Կարծում եմ, որ նա [Ջոնսոնը] կաջակցի [Սպիտակ տան տիրոջ իմպիչմենտին]», - ասել է նա:
Ըստ Politico-ի, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի նախորդ նախագահ Քևին Մաքքարթիի, Ջոնսոնն դրա մասնագիտացված հանձնաժողովներում աշխատելու փորձ ունի, որոնք զբաղվում էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացով: Պարբերականը նաև հիշեցնում է, որ Ջոնսոնը նախկինում Բայդենի հեռացման մասին դրական է արտահայտվել։
«Ավելի շատ ապացույցներ ցույց են տալիս, որ Ջո Բայդենը ներգրավված է եղել կաշառակերության սխեմաների մեջ», - թերթը մեջբերում է խոսնակի խոսքերը, որ ով նշել է, նախագահին պաշտոնանկ անելու հարցը բարձրացվում է «դավաճանության, կաշառակերության և ծանր հանցագործությունների կամ զանցանքների դեպքում»:
Ջոնսոնի մամուլի քարտուղար Քորին Դեյը թերթին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ խոսնակը «կշարունակի վերահսկել փաստերը» և այս հարցում լիակատար վստահություն ունի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նկատամբ։
News.am