Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, բայց կմնա տնային կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։
Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը։
Դատավորը հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց Գալեյանին` նշելով, սակայն, որ այսօրվանից սկսած` նա չի կարող լքել իր բնակության վայրը։
«Նա չի կարող իր տանը հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Վահան Գևորգյանի»,– ասաց դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դատական նիստից հետո դատարանի բակում Գագիկ Գալեյանը նշեց, որ իր համար խափանման միջոցի փոխելը անսպասելի էր։
«Ես համոզված եմ, որ ինձ կալանքի տակ էին պահում, որովհետև հանձնում էին Արցախը, որովհետև իրենց, այս երկրում, միայն հերոսածին ծնողներն են խանգարում»,– ասաց նա։
Sputnik Արմենիա