ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարության մամուլի պատասխանատու Աստղիկ Սարգսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանին և Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին բերման են ենթարկել։

Սարգյանն այս լուրը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,–ասաց նա։

Ըստ ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: