2024-02-14 11:18
Լրատվական գործակալություններ
Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։